Բարեգործական միջոցառում՝ ի աջակցություն «Գյումրին առանց տնակների» նախաձեռնության

16.09.2019
Դիտումների քանակ՝ 1527

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհուրդը կազմակերպել է բարեգործական միջոցառում՝ ի աջակցություն «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի. մասնաճյուղում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 18֊-ին կանցկացվի «Համեղ դասամիջոց», որի ընթացքում տարբեր կուրսերի ուսանողներ վաճառելու են իրենց ձեռքով պատրաստված ուտելիքները։

Ողջ շահույթը տրամադրվելու է «Գյումրին առանց տնակների» նախաձեռնությանը։ Այլ կուրսերի ուսանողներ ևս կարող են իրենց ներդրումն ունենալ այս գործում՝ մասնակից դառնալով իրադարձությանը: Միջոցառման մասին մեզ հայտնում է Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհուրդը՝ մանրամասների համար առաջարկելով այցելել հետևյալ հղումով: