ՀՊՏՀ-ում մեկնարկում է կիսամյակային քննաշրջանը. քննագրաֆիկներն արդեն հասանելի են
16.12.2021
Դիտումների քանակ՝ 5073
Հարգելի´ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2021/2022 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար կսկսվի դեկտեմբերի 23-ին։ Քննաշրջանի ավարտը նախատեսվում է հունվարի 24-ին։
Ստուգարքները կանցկացվեն դեկտեմբերի 23-ից 29։
Ակադեմիական պարտքերի մարման առաջին փուլ է սահմանվել փետրվարի 28-ից մարտի 2-ը, երկրորդ փուլ՝ մարտի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածը։
Քննագրաֆիկներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
2021-2022 ուսումնական տարվա ամբողջական ժամանակացույցը՝ կից։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ուսումնական բաժնից