Միասին զարդարենք ՀՊՏՀ տոնածառը

14.12.2021
Դիտումների քանակ՝ 494

Սիրելի´ ՀՊՏՀ-ականներ, Ամանորին մնացել են հաշված օրեր, և մենք ցանկանում ենք, որ դուք էլ մասնակից դառնաք մեր ամանորյա գեղեցկուհու զարդարման հաճելի գործին:

Դեկտեմբերի 16-ին, ժամը 14։00-ին բոլորիդ հրավիրում ենք ՀՊՏՀ բակ՝ տոնածառը զարդարելու, ամանորյա երազանք պահելու և նախատոնական ակնթարթները միասին վայելելու: Ի դեպ, խաղալիքներն ու զարդարանքները տրամադրում ենք մենք, դուք միայն եկեք։