Հայտնի են ՀՊՏՀ հեռակա ուսուցման բակալավրիատի հոկտեմբերի 2-ի ընդունելության քննության արդյունքները

02.10.2021
Դիտումների քանակ՝ 1841

Սիրելի դիմորդներ, ՀՊՏՀ  հեռակա ուսուցման բակալավրիատի սույն թվականի հոկտեմբերի 2-ի «Մաթեմատիկա» առարկայի ընդունելության քննության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ընդունելության քննության արդյունքներին՝ այստեղ:

Քննության արդյունքների բողոքարկման համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 4-ը, ժամը 12։00-ն դիմում-բողոք ներկայացնել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով (ք. Երևան, Նալբանդյան 128)։

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը: