Փոխանակման ծրագիր ՈՒրալի պետական տնտեսագիտական համալսարանում

28.07.2022
Դիտումների քանակ՝ 980

Հարգելի ուսանողներ, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2022թ. աշնանային կիսամյակի ընդունելություն` ակադեմիական փոխանակման ծրագրերին մասնակցելու համար՝ օնլայն ձևաչափով։

Փոխանակման ծրագրերին կարող են մասնակցել բակալավրի ու մագիստրատուրայի այն ուսանողները, ովքեր սովորում են ՀՊՏՀ առկա կամ հեռակա ուսուցման համակարգում, սակայն փոխանակման ծրագրով ուսումնառելու պահին չեն լինի ավարտական կուրսի վերջին կիսամյակում։

Օնլայն կրթական ծրագրերով ակադեմիական փոխանակման համար փաստաթղթերը ընդունվում են մինչև 2021թ. օգոստոսի 15–ը։

Եթե հետաքրքրված եք տվյալ ծրագրերով, ապա մանրամասն ծանոթացեք փաստաթղթերի ցանկին, մասնագիտական ուղղություններին և ուսանողի ուղեցույցին, որից հետո դիմելու համար կարող եք լրացնել հետևյալ հայտը մինչև 2022թ․-ի օգոստոսի 15-ը։

Հարցերի դեպքում կարող եք գրել  cooperation.asue@gmail.com էլ․ հասցեին։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը: