ՀՊՏՀ-ն մեկնարկում է հեռակա բակալավրիատի ընդունելության նախապատրաստական դասընթացներ

05.08.2022
Դիտումների քանակ՝ 804

ՀՊՏՀ-ն մեկնարկում է հեռակա բակալավրիատի ընդունելության նախապատրաստական դասընթացներ։ Դասընթացները մեկնարկելու են օգոստոսի 15-ին և ընթանալու են մինչև սեպտեմբերի 25-ը։ Գրանցման վերջնաժամկետն է օգոստոսի 12-ը։ Դասընթացների վճարը 30.000 դրամ է։

Նախապատրաստական դասընթացները կազմակերպվելու են յուրաքանչյուր առարկայի համար շաբաթական 3 անգամ՝ սահմանված գրաֆիկով։

Առարկաներն են՝

  • Մաթեմատիկա
  • Հայոց լեզու և հայ գրականություն
  • Օտար լեզու (անգլերեն/ռուսերեն)

Գրանցման համար պետք է լրացնել համապատասխան հայտը:

ՀՊՏՀ նախապատրաստական դասընթացների ավարտական քննությունների ադյունքներով առավել բարձր միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան ընդունվել ՀՊՏՀ իրենց նախընտրած մասնագիտություն մրցույթից դուրս՝ առանց միասնական քննություն հանձնելու (նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20%-ի չափով)։