Փոխանակային ծրագրի հրավեր

23.05.2023
Դիտումների քանակ՝ 1153

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի (Ռուսաստան) համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան  մասնակցելու Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

 • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
 • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսերում,
 • ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
 • ունեն բարձր առաջադիմություն,
 • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Հիմնական մասնագիտությունները՝ տնտեսագիտություն, կառավարում, իրավագիտություն, սպասարկում և զբոսաշրջություն։

Ուսանողները վճարում են ճանապարհածախսը, ապահովագրությունը, ինչպես նաև հոգում են սննդի և կացարանի ծախսերը։

ՀՊՏՀ ուսանողների համար ուսումը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում անվճար է։ Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև  հունիսի 10-ը, ժամը 23։59 լրացնեն հետևյալ հայտը։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը, վերջնաժամկետի ավարտից հետո, պատասխան նամակով կհաստատի, որ ստացել է Ձեր հայտը։ Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com էլ. փոստին: