Հունաստանում կայանալիք ամառային դպրոցի հրավեր

23.05.2023
Դիտումների քանակ՝ 961

Հայաստանի պետական տնտեսագիտական և Թրակիայի Դեմոկրիտի (Հունաստան) համալսարանների համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ասպիրանտները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի հուլիսի 3-8-ը Հունաստանում (Ալեքսանդրապոլիսում) կայանալիք Smart Business and Intelligence in Transport, Tourism and Supply chain («Խելացի բիզնես և բանականություն տրանսպորտի, զբոսաշրջության և մատակարարման շղթայում») խորագրով ամառային դպրոցին։

Ամառային դպրոցով հետաքրքրված ասպիրանտները մինչև ս․թ․ հունիսի 10-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

Թրակիայի Դեմոկրիտի համալսարանը հոգալու է ամառային դպրոցի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը։ Մասնակիցները վճարում են միայն իրենց ճանապարհորդական ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։