Իտալիայում և Իսպանիայում կայանալիք միջազգային դասընթացների մասնակցության բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

06.04.2022
Դիտումների քանակ՝ 1558

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան Պոալայում (Իտալիա) և Բենալմադենայում (Իսպանիա) մասնակցելու հետևյալ խորագրերով միջազգային դասընթացներին՝ «Մարդու իրավունքների հիմնահարցերը» /Green Human Rights Matters/ (մայիսի 25-ից հունիսի 2-ը) և «Թվային զարթուցիչ աշխատաշուկայում չներգրավված երիտասարդների համար» /A digital wake-up for young NEETs/ (մայիսի 18-ից 26-ը)։

Դասընթացներով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ ապրիլի 15-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան հոգալու է միայն դասընթացի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը։ Ճամփորդության ծախսերը կհոգա մասնակիցը։

Covid-19 համաճարակի պատճառով Իտալիա և Իսպանիա մեկնելուց առաջ մասնակիցները պետք է հաշվի առնեն համաճարակային իրավիճակի հետևանքով նշված երկրներ մուտք գործելու պահանջներն ու պայմանները։

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410-593484 հեռախոսահամարով։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից