ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների մրցույթներ

01.04.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1615

Համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, հետազոտական աշխատանքներում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների մրցույթներ հետևյալ թեմաներով՝

1. Լիազորությունների ապակենտրոնացումը որպես տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղություն

2. Ապահովագրության շրջանակներում հատուցվող դեղերի փաթեթում ընդգրկված դեղերի շուկայի հետազոտություն

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման ուղիները

4. Էլեկտրաէներգիայի սակագների տարբերակման և սպասարկման վճարների սահմանման ուսումնա­սիրու­թյուն

5. Բուսական ծագմամբ յուղերի շուկայի ուսումնասիրություն

6. Կենսաթոշակային, աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունները սոցիալական պետության ձևավորման համատեքստում

7. Գյուղատնտեսության ոլորտում 2010-2021 թթ. պետական օժանդակության ծրագրերի արդյունավետության գնահատում

Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև 2022թ․ ապրիլի 18-ը, ժամը 17․30-ը ներառյալ։

Հավելվածը և գնահատման չափանիշները կգտնեք կից հավելվածներում, իսկ կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։