Բրյուսել մեկնելու և CEER դասընթացին մասնակցելու բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

15.10.2021
Դիտումների քանակ՝ 982

Սիրելի´ ուսանողներ,

Սույն թվականի հոկտեմբերի 25-29-ը կազմակերպվելու է Autumn Digital EU4Energy Week for EaP Universities դասընթացը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բազային գիտելիքներ էներգետիկայի ոլորտում և անգլերենի գերազանց իմացություն։

Հեռավար ձևաչափով անցկացվող դասընթացն ունենալու է հետևյալ խորագրերը․

  1. Էներգետիկայի կարգավորման հիմունքները
  2. Էլեկտրաէներգետիկ շուկաները
  3. Էներգետիկ համակարգի պլանավորումը և մոդելավորումը
  4. Էներգիայի տարանցման խնդիրները
  5. Ցանցային քաղաքականությունը և կարգավորումը

Հիշյալ դասընթացի ավարտին ուսանողները պետք է հանձնեն քննություն։ Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու Բրյուսելում կայանալիք CEER դասընթացին։ Ծրագիրը հոգալու է դասընթացի մասնակիցների ճամփորդության և կեցության ծախսերը։

Կից ներկայացված է դասընթացի ժամանակացույցը։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ:

Բաց մի´ թողեք Բրյուսել մեկնելու և CEER դասընթացին մասնակցելու բացառիկ հնարավորությունը։