«Ֆինանսական կառավարում» թեմայով նոր դասընթաց ՀՊՏՀ-ում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շարունակական կրթության բաժինը սկսում է նոր դասընթաց «Ֆինանսական կառավարում» խորագրով։
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա՝
- յուրացնելու ֆինանսական կառավարման մեթոդները և մեխանիզմները,
- ծանոթանալու կորպորատիվ կազմակերպությունների ֆինանսական կառավարման գործիքակազմին,
- ձեռք բերելու կորպորացիաների ֆինանսական կառավարման վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ։
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դասընթացի թիրախային խմբերը՝
- ֆինանսիստներ, հաշվապահներ և վերլուծաբաններ՝ ֆինանսական կառավարման նոր մոտեցումներն ուսումնասիրելու նպատակով,
- մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ, որոնք ցանկանում են ֆինանսական կառավարման ոլորտում ստանալ լրացուցիչ հմտություններ,
- անհատ ձեռնարկատերեր և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք:
Դասընթացը կվարեն ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի կորպորատիվ ֆինանսների և ֆինանսական կառավարման ոլորտներում մասնագիտացած ներքոհիշյալ դասախոսները․
Աշոտ Մաթևոսյան. տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ֆինանսական կառավարման բնագավառի երեք մենագրության հեղինակ, «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» դասագրքի, «Կազմակերպությունների ֆինանսներ» ուսումնական ձեռնարկի համահեղինակ, չորս տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ, ունի 20 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ, աշխատանքային փորձ ինչպես տնտեսության իրական հատվածում, այնպես էլ բանկային համակարգում:
Գրիգոր Մանուկյան. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ունի ավելի քան 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ: Զբաղվում է կազմակերպությունների ֆինանսական կառավարման տեսական և գործնական խնդիրներով: Երկու մենագրության և 20 գիտական հոդվածների հեղինակ է:
Մարե Խաչատրյան. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Ունի շուրջ 10 տարվա մանկավարժական փորձ ֆինանսների ոլորտում, հեղինակ է 14 գիտական հոդվածների և մեկ ուսումնական ձեռնարկի։ Կատարել է օտարերկրյա համալսարանների ֆինանսների գծով մասնագիտացումների հետազոտական-վերլուծական աշխատանք, կորպորատիվ ֆինանսների գծով վերապատրաստվել է արտերկրում, ունի արտերկրում ֆինանսների գծով դասավանդման փորձ։
Լիլիթ Հովականյան. տնտեսագիտության թեկնածու, ունի 9 տարվա պետական կառավարման համակարգի և 13 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ: «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի շրջանակներում հանդիսացել է Համաշխարհային բանկի հարկային խորհրդատու։ «Հանրային ֆինանսներ» դասախոսության նյութերի համահեղինակ է, 10 գիտական հոդվածների հեղինակ:
Սրբուհի Իսրայելյան. տնտեսագիտության թեկնածու, ունի 5 տարվա պետական կառավարման համակարգի և մասնավոր հատվածի, 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ։ Արժանացել է ՀՀ կենտրոնական բանկի մրցանակի, «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտացմամբ վերապատրաստվել է արտերկրի առաջատար համալսարաններում, հեղինակ է 11 գիտական հոդվածի։
Դասընթացի տևողությունը երեք շաբաթ է, այն կանցկացվի համակցված եղանակով (առցանց և անցանց)՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 18:00 - 20:00-ը, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում, հասցեն՝ Նալբանդյան 128 (մուտքը՝ դարպասի կողմից):
Դասընթացի արժեքը 50 000 ՀՀ դրամ է, սակայն ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները դասընթացին կմասնակցեն 30%, իսկ շրջանավարտները՝ 10% զեղչով։
Դասընթացի մեկնարկ՝ նոյեմբերի 3։
Դասընթացի տևողություն՝ 20 ժամ, 10 հանդիպում։
Մասնակիցները կստանան հայերեն և անգլերեն հավաստագրեր:
Գրանցվելու համար այցելեք՝ այստեղ։