Իսպանիայում կայանալիք միջազգային դասընթացների մասնակցության բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

09.03.2022
Դիտումների քանակ՝ 1106

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան Բենիդորմում (Իսպանիա) մասնակցելու հետևյալ խորագրերով միջազգային դասընթացներին՝ «Բլոկչեյնի հմտություններ երիտասարդության համար»/ Blockchain Skills for Youth/ (ապրիլի 20-ից 28-ը) և «Կանաչ ձեռներեցություն»/Green Entrepreneurship/ (ապրիլի 6-ից 14-ը)։

Դասընթացներով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ մարտի 11-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան հոգալու է միայն դասընթացի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը։ Ճամփորդության ծախսերը կհոգա մասնակիցը։

Covid-19 համաճարակով պայմանավորված՝ Իսպանիա մեկնելուց առաջ մասնակիցները պետք է հաշվի առնեն համաճարակային իրավիճակի հետևանքով Իսպանիա մուտք գործելու պահանջներն ու պայմանները։

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410-593484 հեռախոսահամարով։