Փորձառության հնարավորություն Պիրեուսի համալսարանում (Հունաստան)

18.03.2022
Դիտումների քանակ՝ 1455

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան հինգշաբաթյա փորձառություն (2022 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 16-ը) անցնելու Հունաստանի Պիրեուսի համալսարանում։

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝

● սովորում են ՀՊՏՀ առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսում,

● ունեն անգլերենի իմացության բարձր մակարդակ, հավաստագիր (IELTS կամ TOEFL® iBT, Cambridge Assessment English քննությունների վավեր հավաստագրեր, ինչպես նաև ՀՊՏՀ-ում կազմակերպված քննությունների հավաստագիր),

● ունեն բարձր առաջադիմություն. նվազագույն ՄՈԳ-ը պետք է լինի 14,1՝ գնահատման 20 միավորանոց համակարգի պայմաններում,

● ունեն մեծ մոտիվացիա՝ փորձառության 5 շաբաթն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում։

Գործընկեր բուհում փորձառության հիմնավորումները պետք է հստակ արտացոլված լինեն ուսանողի մոտիվացիոն նամակում։ Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև մարտի 22-ը, ժամը 23։59 լրացնեն հետևյալ հայտը:

Դիմողները կարիերայի կենտրոնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի career@asue.am էլեկտրոնային փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի կենտրոնից