Ուսման հնարավորություն՝ Սլովակիայում

18.03.2022
Դիտումների քանակ՝ 740

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Սլովակիայի Կառավարությունը հայ ուսանողների համար հայտարարում է տնտեսագիտության, մեխանիկական ինժեներության, կիբեռնետիկայի, ատամնաբուժության և մի շարք այլ բնագավառներում 2022-2023 ակադեմիական տարվա համար 1 կրթաթոշակային ծրագրի (բակալավրի և մագիստրոսի աստիճաններ) հայտերի ընդունելություն։

Հայ ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով (պաշտոնական կայքի միջոցով), 2022 թվականի մարտի 25-30-ն ընկած ժամանակահատվածում։ Դիմորդները տեխնիկական հարցերը կարող են հասցեագրել helpdesk@studyabroad.sk էլփոստի հասցեին կամ զանգահարել +421 907 551 404 հեռախոսահամարով։

Պետական կրթաթոշակը ստանալու պայմաններից մեկը սլովակերենին տիրապետելն է, ինչի համար կրթաթոշակը ներառում է նաև սլովակերենի անվճար դասընթաց։ Դիմորդները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական երաշխավորական նամակի բնօրինակները ներկայացնել Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարություն։

Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ կայքէջում։