Կրթաթոշակային ծրագրերի հրավեր (Ճապոնիա)

14.02.2019
Դիտումների քանակ՝ 1056

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ Ճապոնիայի գիտության խթանման ընկերակցությունը (JSPS) միջազգային հետազոտողների համար կազմակերպում է Ճապոնիայում անցկացվելիք 2019 թվականի կրթաթոշակային ծրագրերը, որի նպատակն է Ճապոնիայում խթանել գիտության միջազգայնացումը:
Ծրագիրն իրականացվում է երկու ուղղությամբ՝
-Հետբուհական կրթաթոշակներ Ճապոնիայում հետազոտություն իրականացնելու համար (նախատեսված է երիտասարդ հետազոտողների համար):
-Հրավեր-կրթաթոշակներ Ճապոնիայում հետազոտություններ իրականացնելու համար:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://www.jsps.go.jp/english/e-inv/brochure.html: