Ժան Մոնե. խորհրդատվական հանդիպման հրավեր

15.02.2019
Դիտումների քանակ՝ 1103

Հաշվի առնելով, որ որ Ժան Մոնե գործողություններին դիմելու վերջնաժամկետը մոտենում է, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրերի ազգային գրասենյակից հայտնում են, որ տեղի է ունենալու խորհրդատվական հանդիպում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան տալու իրենց ամփոփիչ հարցերը և ստանալու պարզաբանումներ բյուջեի, բովանդակության, տեխնիկական և այլ ասպեկտների վերաբերյալ: Հարցերին կպատասխանի Ժան Մոնե Մոդուլի համակարգող, «Էրազմուս+» Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը:
Հանդիպումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 19-ին՝ ժամը 15:00-17:00-ը, Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք, մուտքը դեպի գրադարան):
Խնդրում եմ հաստատել մասնակցությունը՝ նամակ ուղարկելով info@erasmusplus.am էլ-փոստին:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: