Ի գիտություն քոլեջներից ՀՊՏՀ 2-րդ կուրս ընդունվածների
Քոլեջների բարձր առաջադիմություն ունեցող այն շրջանավարտները, որոնք դիմել են ՀՊՏՀ-ում հեռակա ուսուցմամբ 2-րդ կուրսից ուսումը շարունակելու համար, հաղթահարել են մրցույթի առաջին փուլը և դրական գնահատականներ են ստացել բոլոր առարկայական տարբերությունների քննություններից, մինչև նոյեմբերի 15-ը պետք է վճարեն համապատասխան կրթական ծրագրի ուսման վարձի մեկ կիսամյակի առնվազն կեսը՝ որպես ուսանող հրամանագրվելու համար:
Վճարումը կարող եք կատարել հետևյալ վավերապայմաններով. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ, բանկային վավերապայմաններ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն, Հ/Հ 900018001876:
Հիշեցնենք, որ դասերը սկսվելու են նոյեմբերի 15-ին:
Շնորհավորում ենք ձեզ և մաղթում բազում հաջողություններ ուսման մեջ:
Հայտարարությունը՝ ՀՊՏՀ ուսումնական բաժնից