Դասընթացի հրավեր ներգնա տուրիզմով հետաքրքրվողների համար

01.11.2021
Դիտումների քանակ՝ 565

Տուրիզմի հայկական ֆեդերացիան «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպում է «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» թեմայով գործնական դասընթաց:

Դասընթացին կարող են դիմել զբոսաշրջության ոլորտում բազային գիտելիքներ ունեցող 18 տարին լրացած անձինք։

Դասընթացի մեկնարկը՝ նոյեմբերի 8-ին, տևողությունը՝ 10 օր։

Դասընթացը կվարեն զբոսաշրջության ոլորտի առաջատար մասնագետներ, ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր։

Բաց մի´ թողեք զբոսաշրջային օպերատորի գործունեության հիմնարար գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այս տարվա վերջին բացառիկ հնարավորությունը:

Գրանցման համար անցնել հետևյալ հղմամբ:

Մանրամասները՝ այստեղ: