Ի գիտություն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ որպես փորձառության վայր ընտրած ուսանողների

03.02.2020
Դիտումների քանակ՝ 1584

Առկա մագիստրատուրայի, հեռակա և առկա բակալավրիատի այն ուսանողները, ովքեր որպես փորձառության անցկացման վայր նշել են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն, պետք է մինչև փետրվարի 5-ը պարտադիր մոտենան նշված բանկի գլխամասային գրասենյակ (ք․ Երևան, Բուզանդի 87-րդ շենք, 85 տարածք)` փաստաթղթերը ստորագրելու և որպես փորձնակ հրամանագրվելու համար։ Ուշադրություն. չներկայացած ուսանողները չեն հրամանագրվի։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի հետ (հեռ․ 010-59-34-72):

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից: