ՀՊՏՀ ուսանողների համար BiblioRossica հարթակը մեկամսյա հասանելիություն է ապահովել

01.02.2020
Դիտումների քանակ՝ 949

BiblioRossica հարթակը մեկամսյա անվճար հասանելիություն է ապահովել ՀՊՏՀ ուսանողների համար: Հնարավոր է օգտվել բուհի տարածքում գտնվող բոլոր համակարգիչներից:

BiblioRossica-ն իրենից ներկայացնում է ժամանակակից էլեկտրոնային գրադարանային համակարգ, որտեղ ներառված 20.000-ից ավելի հրատարակություններն ընդգրկում են գիտության և տեխնիկայի բոլոր բնագավառները, նաև` գեղարվեստական գրականության հարուստ ընտրանի:

Համակարգի կիրառությունն առավել մատչելի է դարձնում ըստ գիտական ճյուղերի առանձնացված հղումների հավաքածուն, հղումներն էլ իր հերթին առանձնացված են ներքին ճյուղավորմանը համապատասխան: Առանձին տեղ է հատկացված նորագույն հրատարակություններին:

Որոնման համակարգը հնարավորություն է ընձեռում ընտրելու հրատարակման լեզուն. այստեղ անգլերենն ու ռուսերենն են: Յուրաքանչյուր հրապարակման հետ առանձին քարտով ներկայացված է դրա մատենագիտական ճշգրիտ նկարագրությունը: Գրքերի մասին տեղեկատվությամբ կիսվելու համար հարթակն ընդգրկել է Facebook և VK սոցիալական կայքերի ակտիվ հղումները:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գրադարանից: