ՀՊՏՀ-ն հայտարարում է 2024-2025 ուստարվա առկա մագիստրատուրայի ընդունելություն

20.05.2024
Դիտումների քանակ՝ 3716

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հունիսի 3-ից հայտարարում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխ­հատուցմամբ /անվճար/ և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն։

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 3-20-ը ներառյալ։

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են առցանց, 2 (երկու) փուլով.

  • առաջին փուլ` 2024 թվականի հունիսի 3-20-ը ներառյալ,
  • երկրորդ փուլ՝ 2024 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 30-ը ներ­առյալ։

Առաջին փուլի դիմորդները շեմային քննությունը հանձնում են 2024 թվականի հունիսի 24-ին, ժամը 12:00-ին, երկրորդ փուլի դիմորդները՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 12։00-ին։ Դիմորդները շեմային քննությունը հանձնում են բանավոր:

Մասնագիտություններին, ուսման վարձերին, տևողությանը, պահանջվող փաստաթղթերին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից ստացված հայտարարությունից։

Դիմորդները հայտագրվում են www.moodle.asue.am հարթակի միջոցով և իրենց փաստաթղթերը ներկայացնում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով։

Հայտագրման մանրամասները՝ կից տեսանյութում

Գործընթացի մասին այլ մանրամասներ՝ այստեղ

Մագիստրոսական կրթական ծրագրերը՝ այստեղ

Շեմային քննությունների հարցաշարերը՝ այստեղ

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հետ՝ (+374 10) 59-34-73, (+374 41) 76-40-41 հեռախոսահամարներով կամ գրել «ՀՊՏՀ Դիմորդ» ֆեյսբուքյան խմբում: