Ի գիտություն ասպիրանտների և հայցորդների

22.05.2024
Դիտումների քանակ՝ 740

Չեղարկվում է գիտաժողովի նյութերի ժողովածուներում հրապարակումների թույլատրելիությանը վերաբերող դրույթը:

Բացառություն է սահմանված միայն այն անձանց համար, որոնց փաստաթղթերը ներկայումս արդեն ներկայացված են ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե կամ նրանց համար, ովքեր սահմանված կարգով մինչև սույն թվականի մայիսի 31-ը դիմելու են մասնագիտական խորհուրդ՝ իրենց թեկնածուական պաշտպանության հետագա գործընթացը կազմակերպելու համար:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։