«Լոֆթ» կենտրոնում կկայանա «Պոլիտեա» խաղ

01.04.2019
Դիտումների քանակ՝ 780

Ապրիլի 5-ին, ժամը 17։30-ին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնի «Լուռ գոտի» սրահում (հասցե՝ 3 Մոսկովյան փողոց, Երևան) տեղի կունենա «Պոլիտեա» խաղը, որի նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքագիտական-քաղաքացիական գիտելիքները։ Այն մշակվել է «Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 3-ը այստեղ, FB էջի հղումը` այստեղ:

Խաղի մասին մանրամասները՝ այստեղ: