ՀՊՏՀ-ում կդասախոսի ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Գարի Վանլենդինգհեմը

03.05.2022
Դիտումների քանակ՝ 636

Հարգելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում, մայիսի 6-ին, ժամը 12:00-ին «Ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակում. մոտեցումներ և հնարավորություններ (Evidence-Informed Policymaking – approaches and opportunities)» թեմայով դասախոսությամբ հանդես կգա պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի Հանրային կառավարման ծրագրի տնօրեն Գարի Վանլենդինգհեմը։

Պրոֆեսորը Հայաստան է ժամանել ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Հայկ Բեջանյանի հրավերով՝ «Կատարողականի հաշվեքննության զարգացումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Professional Fellowship program ծրագրով, ԱՄՆ պետքարտուղարության և Ամերիկյան խորհուրդների գրասենյակի աջակցությամբ։