Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթաժողովի հրավեր

06.05.2022
Դիտումների քանակ՝ 785

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ կայանալու է Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթաժողովը (Global Youth Tourism Summit) :

Միջոցառումը նախատեսված է 2003 թ. հուլիսի 4-ից մինչև 2010 թ. հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ծնված երեխաների և երիտասարդների համար, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի կայուն զարգացման թեմաների և/կամ զբոսաշրջության նկատմամբ:

Միջոցառման կազմակերպիչները կհոգան կեցության և սննդի ծախսերը, բացառությամբ՝ ճանապարհածախսի: Կից փաստաթղթում ներկայացվող պահանջներին համապատասխան թեկնածուները կարող են մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով (գրանցման ծածկագիր՝ 1GYTS_Sorrento2022): Աշխատանքային լեզուն անգլերենն է, գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 15-ը ներառյալ: