Վրաստանում դասընթացի մասնակցության հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի մայիսի 24-ից 31-ը Քոբուլեթում (Վրաստան) կայանալիք Eco-Wait For IT-Journey խորագրով միջազգային դասընթացին։
Երիտասարդական փոխանակման այդ ծրագիրն անդրադառնում է բնապահպանական մտահոգություններին և երիտասարդության շրջանում կայուն գործելակերպի խթանմանը: Դասընթացի հիմնական նպատակն է ներգրավել երիտասարդներին բնապահպանական ջանքերում և կանխել անկայուն գործելակերպը:
Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ մայիսի 14-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։
«Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ն հոգալու է դասընթացի մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության վճարը կազմում է 150 եվրո:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։