ՀՊՏՀ-ի և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մագիստրոսական ծրագրին դիմելու հնարավորություն

13.05.2024
Դիտումների քանակ՝ 1375

ՀՊՏՀ-ն և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանը (Գերմանիա) ներկայացնում են երկու համալսարանների կողմից իրականացվող «Կառավարման տեղեկատվական համակարգեր» կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագրին դիմելու հնարավորություն։

«Կառավարման տեղեկատվական համակարգեր» կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Ասիայում և Կովկասում թվային կրթության միջազգայնացում» (IDEA) նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից։

Ուսումնառության առաջին կիսամյակը ուսանողները պարտադիր անցկացնում են Գերմանիայում, ուսումնառության ավարտին ստանում են 2 դիպլոմ՝ մեկը ՀՊՏՀ-ից, մյուսը՝ Գերմանիայի Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանից։ Կրթությունն ամբողջությամբ անգլերեն է։ Գերմանիայում 1 կիսամյակ ուսումնառելու համար նախատեսված են կրթաթոշակներ։

Կրկնակի աստիճանաշնորհման ծրագիրն ունի միջազգային հավատարմագիր՝ գերմանական ASIIN-The Accreditation Agency for Study Programmes in Engineering,Informatics, Natural Sciences and Mathematics կազմակերպության կողմից։

Մանրամասները` տեսանյությում։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։ 
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մայիսի 26-ն է։

Հայտադիմումը լրացնելու համար մի քանի նկատառում․

1․ Ավարտական վկայականը (դիպլոմը) կցել առկայության դեպքում, իսկ դեռևս այն ստացած չլինելու դեպքում, դաշտը թողնել բաց: ՀՊՏՀ տեղեկանքը պետք է պարունակի ուսանողի կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկություն։

2․ Անգլերենի իմացությունը հաստատող սերտիֆիկատի առկայությունը պարտադիր պայման է ծրագրին դիմելու համար։ Այն ուսանողները, ովքեր չունեն անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ, պետք է մասնակցեն ՀՊՏՀ-ի կողմից կազմակերպվելիք անգլերենի քննությանը։
Քննությունն անցկացվելու է մայիսի 29-ին, ժամը 14։15-ին՝ ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում։
Քննությունը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ Listening, Reading, Writing:

3․ Դիմումը ստանալուց անմիջապես հետո կկազմակերպվի հարցազրույց ՀՊՏՀ ներկայացուցիչների հետ, իսկ դրան հաջորդող երկու օրերին՝ Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի ներկայացուցիչների հետ։ Հարցազրույցը լինելու է անգլերեն։ Հարցազրույցի հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ int.office@asue.am էլփոստի միջոցով: