ՀՊՏՀ-ում կկայանա GIF Talks պանելային քննարկում

15.10.2019
Դիտումների քանակ՝ 1735

Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Կենտրոնական բանկի հետ համատեղ, տեղի կունենա GIF Talks պանելային քննարկում «Մոդելավորման բարդությունները տնտեսագիտության մեջ» թեմայով, որը կվարեն պրոֆեսորներ Բրյուս Պողոսյանը, Վիկտոր Յակովենկոն, Լուչիանո Պիետրոնեռոն, Վահագն Գրիգորյանը և դոկտոր Մարտին Գալստյանը: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:  Օրակարգը՝ կից:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: