ՀՊՏՀ-ում մեկնարկում են կարճաժամկետ վճարովի դասընթացները

15.10.2019
Դիտումների քանակ՝ 1332

Հոկտեմբերի 22-ին ՀՊՏՀ-ում մեկնարկում են կարճաժամկետ վճարովի դասընթացները: Առաջին՝ «Աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում» դասընթացը վարելու է աշխատանքային օրենսդրության մասնագետ, տնտեսագիտության թեկնածու և իրավագետ Թադևոս Ավետիսյանը: Դասընթացը մեկնարկելու է հոկտեմբերի 22-ին, 12 հանդիպում, 1 հանդիպումը՝ 2 ժամ տևողությամբ: Դասընթացի օրերն են երեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 18:30-ը: Մասնակցության վճարը կազմում է 40 000 ՀՀ դրամ: ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները դասընթացին կարող են մասնակցել 30%, իսկ շրջանավարտները՝ 10% զեղչով: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր: Դասընթացի մանրամասները հասանելի են այս հղումով:

Երկրորդ դասընթացը` «Նախագծերի կառավարման հիմունքներ», մեկնարկում է նոյեմբերի 5-ին, այն կվարի նախագծերի կառավարման ոլորտում բազմամյա փորձ ու նախագծերի կառավարման մասնագետի PMP® միջազգային որակավորում ունեցող փորձագետ, PMI Armenia փոխնախագահ և հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Մատինյանը: Դասընթացի տևողությունը 24 ժամ է, 12 հանդիպում, որը կազմակերպվելու է երեքշաբթի, հինգշաբթի, 18:30–20:30-ը և շաբաթ 11:30-13:30-ը: Դասընթացի արժեքը 77.000 ՀՀ դրամ է: ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները կարող են օգտվել 30%, իսկ շրջանավարտները 10% զեղչից: Դասընթացի ավարտին քննության 80% շեմը հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր: Դասընթացի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: