Լիտվայում կայանալիք «Գլոբալ ֆակուլտետային շաբաթ‒2023»-ին մասնակցելու հրավեր

17.01.2023
Դիտումների քանակ՝ 819

Կաունասի տեխնոլոգիական համալսարանը ՀՊՏՀ ակադեմիական և վարչական կազմի աշխատակիցներին հրավիրում է մասնակցելու 2023 թ. ապրիլի 24-28-ը կայանալիք «Գլոբալ ֆակուլտետային շաբաթ‒2023»-ին:

Քննարկումներով ու փորձի փոխանակմամբ լի մեկ շաբաթը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիքներ և ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։

Ծրագրին մասնակցելու համար վարչական և ակադեմիական աշխատակիցները մինչև ս․թ․ հունվարի 20-ը, ժամը 23։59 կարող են լրացնել հետևյալ հայտը։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: