«Շրջանավարտ-2021» ավարտական երեկոյի հրավեր

25.06.2021
Դիտումների քանակ՝ 1556

Սիրելի´ շրջանավարտներ, երկար սպասված և երազած ձեր «Ավարտական երեկո-party»-ի օրը հայտնի է՝ հուլիսի 12-ին, ժամը՝ 17։30-ին, «Տեսարան» հանգստի և ժամանցի կենտրոնում (հասցե՝ ք.Երևան, Նորք, Գ. Հովսեփյան փող., 30/8 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան))։

Հանդիսավոր ու տոնական միջոցառման ընթացքում դուք կստանաք ձեր դիպլոմները ու ջերմ շնորհավորանքներ, կմասնակցեք երգ ու պարով, խաղերով հագեցած մի աննախադեպ իրադարձության:

Մասնակցելու համար մինչև հուլիսի 8-ն անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով։ Խնդրում ենք չմոռանալ ուսանողական անցաթղթերը։

Միջոցառումը կազմակերպվում է բոլոր շրջանավարտների համար, սակայն այդ օրն ավարտական վկայականներ (դիպլոմներ) կհանձնվեն առկա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին: