ԱՊՀ երկրների երիտասարդ միջազգայնագետների Ա․Ա․ Գրոմիկոյի անվան մրցույթի հրավեր

15.03.2021
Դիտումների քանակ՝ 762

Հարգելի՛ ՀՊՏՀ-ականներ, հայտնում ենք ԱՊՀ երկրների երիտասարդ միջազգայնագետների Ա․Ա․ Գրոմիկոյի անվան մրցույթի մասին, որին տարբեր անվանակարգերում և տարիքային խմբերում կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, հետազոտողներ, շրջանավարտներ։

Մրցույթն իրականացվում է երեք անվանակարգով․ հիմնական անվանակարգ, տարիքը՝ 40-ից ոչ բարձր, դեբյուտային անվանակարգ և էսսեների մրցույթ՝ 30 տարեկանից ոչ բարձր։

Ընդունվում են չտպագրված բնագիր գիտական հոդվածներ և վերլուծականներ, որոնք կատարվել են ինքնուրույն, մեկ հեղինակի կամ համահեղինակների կողմից (30 հազար նիշից ոչ ավելի)։

Մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 11-ը։