Հայաստանի ատոմային ոլորտի հոբելյանի առթիվ մեկնարկել է «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթը

16.03.2021
Դիտումների քանակ՝ 800

Հայաստանում մեկնարկել է երկրի ատոմային ոլորտի 55-ամյակին նվիրված «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունումը: Մրցույթի կազմակերպիչներն են Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանում և Գյումրիում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնների հետ համատեղ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բնակիչները` պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ, անկախ տարիքից, մասնագիտությունից և հետաքրքրություններից: Աշխատանքները կարելի է նկարահանել թվային կամ ժապավենային լուսանկարչական սարքով, սմարթֆոնով կամ նույնիսկ դրոնով և այլ սարքով:

Մրցույթի շրջանակում հեղինակներին առաջարկվում է ներկայացնել իրենց տեսակետն այն մասին, թե ինչ է «Հայաստանի էներգիան» ընդհանուր առմամբ: Մրցույթին մասնակցելու համար կարելի է աշխատանք ներկայացնել հետևյալ թեմաներով.

  • Իմ երկրի ատոմային էներգիան. լուսկանկարներ, որոնք արտացոլում են բնության և հանրության փոխհարաբերությունները ատոմային էներգետիկայի հետ;
  • Հայաստանի կյանքի էներգիան. Հայաստանի գլխավոր հարստությունը՝ մարդկանց ներկայացնող ֆոտոպատմություններ: Լուսանկարի կերպարները կարող են լինել մարզիկներ, արվեստագետներ, գիտնականներ և այլն:
  • Հայաստանի էկոլոգիան և բնությունը. լուսանկարներ, որոնք արտացոլում են Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությունն ու բազմազանությունը, միևնույն ժամանակ դրա փխրունությունն ու խոցելիությունը:
  • Հայաստանի ատոմային էներգետիկայի պատմությունը՝ արխիվային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Հայաստանում առաջին ատոմակայանը, մարդկանց, ովքեր այդ ժամանակ աշխատում էին ատոմակայանում:

Մասնակիցը կարող է իր աշխատանքն ուղարկել հետևյալ հղումով:

Մրցույթի աշխատանքների ընդունումը բաց է մինչև մարտի 21-ը, իսկ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան ապրիլին: Ընդհանուր առմամբ, լուսանկարների մրցույթի շրջանակում հայտարարված է 6 մրցանակ, լավագույն աշխատանքների հեղինակները կստանան պատվոգրեր և նվերների հավաստագրեր:

Ֆոտոմրցույթի կանոնների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Lookaround Armenia՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի կրթական նախագծի մրցույթի էջ: