Մեկնարկում է «Հիրշման» կրթաթոշակային ծրագիրը

07.04.2023
Դիտումների քանակ՝ 1058

Սիրելի′ ուսանողներ, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «Հիրշման» կրթաթոշակային ծրագրի 4-րդ տարեշրջանի բացումը՝ 2023-2024 ուսումնական տարվա համար։

Այս փուլում կընտրվի Երևանի և Գյումրու բուհերից 30 ուսանող։

Դիմելու համար հարկավոր է՝
· ծանոթանալ ծրագրին և դիմելու կարգին
· լրացնել դիմում հայտը
· դիմումին կցել անհրաժեշտ փաթեթը և ուղարկել նշված հասցեին

Դիմումներն ընդունվում են մինչև 2023 թ․ ապրիլի 24-ը ներառյալ։

Նախընտրական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի։

Հիմնադրամը պատրաստ է փոխհատուցել ուսանողների ուսման վարձը, եթե վերջիններս համայնքի զարգացման ծրագիր ներկայացնեն։ ՀՊՏՀ Change Lab-ը կօգնի Տնտեսագիտական համալսարանի բոլոր ուսանողներին՝ գաղափարի գեներացումից մինչև իրականացման փուլ։ Կարող եք գրել Change Lab-ի ֆեյսբուքյան էջին։