Ուսումնառելու հնարավորություն Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում

06.04.2023
Դիտումների քանակ՝ 590

Հայաստանի և Ուրալի (Ռուսաստան) պետական տնտեսագիտական համալսարանների միջև կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու վերոնշյալ համալսարանի փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու այնտեղ՝ առկա կամ հեռավար ձևաչափով: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսերում,
  • ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

ՀՊՏՀ ուսանողների համար ուսումը Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում անվճար է։ Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև մայիսի 7-ը, ժամը 23։59 լրացնեն հետևյալ հայտը։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակով կհաստատի, որ ստացել է հայտը։ Ոչ պատշաճ լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Մանրամասները՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com էլփոստին: