«Հորիզոն 2100». միջազգային առցանց մրցույթ

27.04.2020
Դիտումների քանակ՝ 1165

Ապագայի մոդելավորման կենտրոնը հայտնում է, որ 2019թ. հաջողությամբ անցկացվել է գիտական և գիտաֆանտաստիկ աշխատանքների «Հորիզոն 2100» միջազգային առցանց երիտասարդական մրցույթը, որի մասնակցել են19 երկրների և Ռուսաստանի 79 քաղաքների ուսանողներ և դպրոցականներ:

Նախագիծը շարունակվում է նաև 2020 թվականին, և մրցույթի անվանակարգերում ավելացվել է նոր անվանակարգ՝ լավագույն գիտական, հետազոտական, գիտագործնական աշխատանքի համար, որն ուղղված է աշխարհի առջև ծառացած գլոբալ սպառնալիքների հաղթահարմանը:

Մասնակիցների տարիքը 16-26 տարեկան է: Աշխատանքների ընդունման ժամկետը մինչև 2020 թվականի մայիսի 31-ը: Մրցույթի հաղթողները կհրավիրվեն Մոսկվայում կայանալիք  «Միասին ձևավորում ենք ապագան» երիտասարդական միջազգային ֆորումին:

Մրցույթին մասնակցությունն անվճար է: Մասնակցությունը, կեցությունը, սնունդը մրցույթի հաղթողների համար ֆորումի ընթացքում նույնպես անվճար է: Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը ռուսերենով հասանելի է այստեղ, անգլերենով՝ այստեղ: Մասնակցության հայտը ռուսերենով հասանելի է այստեղ, անգլերենով՝ այստեղ: