Ամառային դպրոցի հրավեր

25.04.2020
Դիտումների քանակ՝ 1521

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ Տիմիշոարայի արևմտյան համալսարանը (the West University of Timisoara) կազմակերպում է ամառային դպրոց (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը, 2020 թ.), որի նպատակն է բակալավրի կամ մագիստրոսի ուսանողներին առաջարկել Եվրոպայի ապագա մշակութային մայրաքաղաքում (Timisoara 2021) մասնակցելու երկշաբաթյա ուսումնառության:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 15-ը։

Մանրամասն տեղեկատվություն ներկայացված է կից փաստաթղթում։