«Ինչպես լինել մրցունակ աշխատանքի շուկայում»․ վարպետության դասեր ՀՊՏՀ-ում

23.11.2022
Դիտումների քանակ՝ 1350

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը վերսկսում է «Ինչպես լինել մրցունակ աշխատանքի շուկայում» անվճար վարպետության դասերի շարքը։ Նպատակը ակադեմիական գիտելիքներին զուգահեռ ուսանողների «փափուկ հմտությունների» (soft skills) զարգացումն է, որի շնորհիվ հնարավորություն կընձեռվի ավելի արագ և հեշտ գտնելու երազած աշխատանքը։

Վարպետության յուրաքանչյուր դասը տևելու է երկու ժամ և ներառելու է հետևյալ թեմատիկ ուղղությունները՝

  • Ինչպես պատրաստել մրցունակ CV
  • Ինչպես նախապատրաստվել հարցազրույցին
  • Կարիերայի կառավարում
  • «Կեղծ հարցազրույց» խաղ

Վարպետութան դասերը տեղի են ունենալու նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 1-ին, ժամը 13։40-ին, ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ըստ հետևյալ հարցաթերթի։

ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը էլեկտրոնային նամակի միջոցով կհաստատի մասնակցի հայտը։

Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն է։