Դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն RISEBA կիրառական գիտությունների համալսարանում

23.11.2022
Դիտումների քանակ՝ 1030

Հայաստանի պետական տնտեսագիտական և RISEBA կիրառական գիտությունների (Լատվիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու RISEBA կիրառական գիտությունների համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները կդասավանդեն կամ վերապատրաստվեն վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև նոյեմբերի 27-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները (նույն ժամկետում)՝ հետևյալ հայտը:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: