HR Management from A to Z դասընթացին մասնակցության հրավեր

19.12.2022
Դիտումների քանակ՝ 977

Simple Business Academy-ն սկսում է գերհագեցած HR Management from A to Z դասընթացը, որն ընդգրկում է ողջ ՄՌԿ գործընթացը` տեսական և պրակտիկ գիտելիքների հավաքագրում, փաստաթղթաշրջանառություն, ՄՌԿ ռազմավարություն և կորպորատիվ մշակույթ:

Դասընթացը նախատեսված է սկսնակ և նպատակասլաց մարդկանց համար, որոնք իրենց կարիերան այս ոլորտում շարունակելու հստակ որոշում ունեն:

ՀՊՏՀ երեք ուսանողների հնարավորություն կընձեռվի դասընթացին մասնակցելու ԱՆՎՃԱՐ։ Դրա համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել հայտը՝ վերջում գրելով մոտիվացիոն նամակ։ Անվճար մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողները և մագիստրատուրայում սովորողները։

ՀՊՏՀ բոլոր ուսանողները դասընթացին կարող են մասնակցել 40% զեղչով։

Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցեք հետևյալ հղմամբ։

Դասընթացի արժեքը` 88.000 ՀՀ դրամ
  Դասընթացը կվարի ՄՌԿ մասնագետ Մարինա Հովնանյանը, ով ունի 6 տարվա աշխատանքային փորձ՝ Beeline (Veon) Armenia, Hertz, Armenia Holiday, Baldi London (Armenia, Georgia, Kazakhstan) ընկերություններ: Ներկայումս աշխատում է Armenia Wine, Mantashyants Entrepreneurs Union-ում:
  Դասընթացի մեկնարկը` հունվարի 11
  Անցկացման օրերը և ժամերը՝ չորեքշաբթի՝ 19:00-ին, շաբաթ՝ 12։00-ին
  Դասերի տևողությունը՝ 1 ժամ 15 րոպե