ԱյԴի Բանկը վաղը կիրականացնի թեստավորում. հրավիրվում են ՀՊՏՀ ուսանողները

12.02.2020
Դիտումների քանակ՝ 1347

ԱյԴի Բանկի աշխատակիցները վաղը՝ փետրվարի 13-ին, ՀՊՏՀ-ում կիրականացնեն թեստավորում՝ բանկի կողմից իրականացվող «Կառուցիր կարիերադ ԱյԴի Բանկի հետ» ծրագրի մասնակիցներ ընտրելու նպատակով: Թեստավորումը կանցկացվի ժամը 11.00-ին, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նիստերի սրահում:

Թեստավորմանը մասնակցել ցանկացող ուսանողները պետք է իրենց ինքնակենսագրականները մինչև 12/02/20թ․ աշխատանքային օրվա ավարտն ուղարկեն կից նյութում առկա էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Կառուցիր կարիերադ ԱյԴի Բանկի հետ»: Համապատասխան թեկնածուներին բանկի աշխատակիցները կհրավիրեն թեստավորման:

«Կառուցիր կարիերադ ԱյԴի Բանկի հետ» ծրագրի շրջանակում երիտասարդները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում: Ծրագրի ավարտին իրականացվելու է ատեստավորում, որի արդյունքներով լավագույնները կշարունակեն իրենց կարիերան IDBank-ի հետ։ Մանրամասները՝ այստեղ:

Տեղեկատվությունը՝ ԱյԴի Բանկից: