Էվոկաբանկում աշխատանքի անցնելու հնարավորություն. ՀՊՏՀ-ում կկայանա հանդիպում

12.02.2020
Դիտումների քանակ՝ 1551

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության, ինչպես նաև ֆինանսների ամբիոնների բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները փետրվարի 18-ին, ժամը 12.45-ին հրավիրվում են ֆինանսական ֆակուլտետի 308 լսարան, որտեղ կկայանա հանդիպում Էվոկաբանկի վարչության անդամ, բանկի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Տաթևիկ Ջանոյանի հետ: Նա կներկայացնի Evocalab 6 ծրագիրը, որը աշխատանքի հնարավորություն է Էվոկաբանկում:

Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի նախաձեռնությամբ: