Ներբուհական առցանց քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

24.09.2021
Դիտումների քանակ՝ 846

Սեպտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ ժողովրդագրական հիմնախնդիրները պատերազմի և համավարակի հետևանքների գնահատման համատեքստում» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը։ Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, ասպիրանտները և հայցորդները:

Քննարկումն առցանց է:

Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից