Տեղեկատվական հանդիպում DAAD-ի ներկայացուցիչների հետ
22.09.2021
Դիտումների քանակ՝ 1164
![](https://asue.am/images/1632291966/cfe2de334e19e573d8e291df.jpg)
Սիրելի ուսանողներ, ս․թ․ սեպտեմբերի 24-ին, ժամը 13:20-ին (ՀՊՏՀ նիստերի դահլիճում) տեղի կունենա «Ուսումնառությունը Գերմանիայում» խորագրով տեղեկատվական հանդիպում` Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Աննեգրեթ Բեյերի և Դանիել Լեպետիտի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերը և գերմանական բուհերում ուսումնառության հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլ․փոստին: