Ներբուհական քննարկման հրավեր «Ամբերդ»-ից
22.09.2021
Դիտումների քանակ՝ 1019
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրներն ու պետական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը։ Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, ասպիրանտները և հայցորդները: Քննարկումն առցանց է:
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից