Միջազգային փոխանակային ծրագրերի տեղեկատվական հանդիպում ՀՊՏՀ-ում

18.09.2024
Դիտումների քանակ՝ 415

Սիրելի՛ ուսանողներ, եթե ցանկանում եք մեկ կիսամյակ սովորել եվրոպական առաջատար բուհերից մեկում, ծանոթանալ տարբեր մշակույթների հետ և ձեռք բերել անմոռանալի հիշողություններ, ապա մասնակցե΄ք Միջազգային փոխանակային ծրագրերի տեղեկատվական օրվան։

Հանդիպմանը կներկայացվեն ծրագրին դիմելու կարգը, փաստաթղթային գործընթացը և այլ մանրամասներ։ Դուք հնարավորություն կունանաք ծանոթանալու նախկինում ծրագրերին մասնակցած ուսանողների հետ, որոնք կպատմեն իրենց արտասահմանյան ուսումնառության և փորձառության մասին։

Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 14։15-ին՝ ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում։

Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով հետևյալ հղումով։

Օգտվե΄ք հնարավորությունից՝ իրականություն դարձնելու ձեր ակադեմիական երազանքները:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am կամ erasmus.asue@gmail.com էլհասցեներին: