Ի գիտություն ՀՊՏՀ առաջին կուրսեցիների

30.08.2022
Դիտումների քանակ՝ 2397

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր՝ 2022-2023 ուսումնական տարին, և ՀՊՏՀ-ն պատրաստ է սիրով ու գրկաբաց ընդունելու ձեզ։ Ինչպես միշտ, հանդիպման վայրը համալսարանական հյուրընկալ բակն է (մուտքը՝ Ա. Մանուկյան փողոցից՝ դարպասի կողմից), որտեղից ժամը 09․00-ին ձեզ կուղեկցեն լսարաններ։ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին ֆակուլտետի ղեկավարությունը կդիմավորի Քանաքեռ-Զեյթուն համայնքում Պ. Սևակի 77 հասցեում գտնվող մասնաշենքում։ Դասերի սկիզբը՝ 09։00-ին, տևողությունը՝ 80 րոպե։

Հատուկ ձեզ համար ներկայացնում ենք համալսարանի մասնաշենքերի տեղակայումը՝ ըստ մասնագիտությունների․

• կառավարման ֆակուլտետ, «Կառավարում», «Զբոսաշրջություն», «Սերվիս»

• տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, «Տնտեսագիտություն», «Բնապահպանություն և բնօգտագործում»

• հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, «Հաշվապահական հաշվառում և հարկում»

• ֆինանսական ֆակուլտետ, «Ֆինանսներ»

• մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, «Շուկայագիտություն (մարքեթինգ)»

• ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, «Վիճակագրություն», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական համակարգեր»՝ մուտքը՝ Պ. Սևակ փողոցից (Քանաքեռ-Զեյթուն համայնք, Պ. Սևակի 77)։

Մեր նորընծա՛ ուսանողներ, դասերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ, առկա բակալավրիատի դասացուցակներին՝ այստեղ։

Առկա մագիստրատուրայի սիրելի՛ 1-ին կուրսեցիներ, հիշեցնենք, որ ձեր դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին, իսկ դասացուցակները կհրապարակվեն դասերի մեկնարկից 7 օր առաջ։

Բուհի ուսումնական գործընթացին առնչվող ընթացիկ նորություններին կարող եք հետևել ՀՊՏՀ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։