Ի գիտություն ՀՊՏՀ մագիստրատուրայի դիմորդների

04.08.2020
Դիտումների քանակ՝ 1105

Հարգելի դիմորդներ, հիշեցնում ենք, որ ՀՊՏՀ-ում շարունակվում է բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սույն ընդունելությունն իրականացվելու էր երկու փուլով. օգոստոսի 1-ից մեկնարկել է երկրորդ փուլը, որը կտևի օգոստոսի 26-ը ներառյալ:

ՀՊՏՀ-ում մագիստրոսական կրթության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ հայտագրումն իրականացվում է առցանց և կարող եք հայտագրվել հետևյալ հղումով:

Նշենք նաև, որ այս տարի, ի թիվս մի շարք նախկինում առկա մագիստրոսական կրթական ծրագրերի, ներդրվել են նաև 11 նոր մագիստրոսական ծրագրեր, որոնք իրականացվում են աշխատաշուկայի խոշոր և հեղինակավոր ընկերությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ համագործակցությամբ:Հարցերի դեպքում կարող եք գրել հատուկ այս տարվա ընդունելության համար բացված «ՀՊՏՀ դիմորդ 2020-2021» ֆեյսբուքյան խմբում, որտեղ ձեր հարցերը կպարզաբանեն հանձնաժողովում ընդգրկված խորհրդատուները, ինչպես նաև զանգահարել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով՝ 010 58-94-43 հեռախոսահամարով: