Ծրագրավորման դասընթացների հնարավորություն՝ ՀՊՏՀ ուսանողներին
23.07.2020
Դիտումների քանակ՝ 908
ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի հետ համագործակցության արդյունքում SmartCode-ը ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է ծրագրավորման դասընթացների, որոնց ընթացքում ուսանողները ձեռք կբերեն ծրագրավորման պրակտիկ գիտելիքներ, ինչպես նաև կտիրապետեն դրանց պրակտիկ կիրառմանը:
Այսուհետ ՀՊՏՀ այն ուսանողները, ովքեր կցանկանան սովորել ծրագրավորում 0-ից, ինչպես նաև լրացնել ծրագրավորման գիտելիքները, կունենան բացառիկ հնարավորություն իրենց պրակտիկայի առաջին ամիսներն անցկացնելու SmartCode-ում և ուսանելու հատուկ պայմաններով։ Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 41 43 53 31 հեռախոսահամարով, ինչպես նաև գրել lessons@smartcode.am էլ. փոստին: